կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կացարանի հրդեհի գործով բարձրաստիճան սպային դեռ կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել. ՔԿ

Կացարանի հրդեհի գործով բարձրաստիճան սպային դեռ կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել. ՔԿ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում հրդեհի գործով նախաձեռնված վարույթով բարձրաստիճան սպային դեռևս կալանավորելու միջնորդություն չի ներակայացվել։ Այս մասին InfoPort.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանն ասաց, որ սպայի մասով նոր են մեկնարկել քննչական գործողությունները։ Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

ՀՀ գլխավոր դատախազության հաղարդագրության համաձայն՝ 2023 թվականի հունվարի 31-ին Մ. Ս.-ն ձերբակալվել է:

  • Կիսվել: