ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ջերմուկի քաղաքապետի ԺՊ նշանակված անձը կասկածվում էր փաստաթղթերի կեղծմամբ բանակից խուսափելու մեջ

Ջերմուկի քաղաքապետի ԺՊ նշանակված անձը կասկածվում էր փաստաթղթերի կեղծմամբ բանակից խուսափելու մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն 4 համայնքում ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Վահագն Արսենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»։

Լրատվամիջոցներն արդեն գրել են, որ Վահագն Արսենյանը նախկին ՀՀԿ-ական, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է։

Ի դեպ հետաքրքիր է, որ 2019 թվականին Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ էր հարուցվել: Գործը հարուցվել էր քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ:

Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին Քննչական կոմիտեից: Վահագն Արսենյանը, սակայն, գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ:

Ի դեպ առ այսօր հայտնի չէ հարուցված քրեական գործի ճակատագիրը։

  • Կիսվել: