Իշխանություններն առաջարկում են տնային կալանքի մեկ օրը հաշվարկել որպես ազատազրկման երկու օր
Հավանության է արժանացել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության նոյեմբերի 12-ի նիստում։
Օրինագծով առաջարկվում է տնային կալանքի մեկ օրը ազատազրկման ժամկետում հաշվակցել երկու օրվա դիմաց՝ ներկայում գործող «մեկ օրը մեկ օրվա դիմաց» հարաբերակցության փոխարեն։
Նշվում է, որ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է կալանքի տակ պահելու և ազատազրկման պայմանների, ինչպես նաև դրանցով սահմանվող սահմանափակումների տարբերություններով։ Առաջարկվող փոփոխությունները հիմնավորվում են նաև միջազգային չափանիշներով։


