երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրավունքի փշուրներ էլ չկան․ Քոչարյանի փաստաբանը՝ դատարանի կողմից մերժվելուց հետո

Իրավունքի փշուրներ էլ չկան․ Քոչարյանի փաստաբանը՝ դատարանի կողմից մերժվելուց հետո

Ես ցավում եմ, որ մենք նման երևույթի ականատես ենք լինում, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը նրա խափանման միջոց կալանքը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին։

«Լինելու Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, լինելով օիրավունքի գերակայությունը որպես սահմանադրական սկզբունք հռչակած երկիր ցավալ է՝ նման իրավիճակը։ Երբ տարբեր միջնորդություններ մերժվում էին, կարելի է ասել իրավունքի փշուրներ էինայժմ այդ փշուրներն էլ չկան, և դա շատ ցավալի է», -հայտարարեց փաստաբանը։

Դատարանի այս որոշումը վիճարկելու կամ հետագա անելիքների մասին փաստաբանը ոչինչ չասաց՝ նշելով, որ կքննարկեն և հավելյալ կտեղեկացնեն այդ մասին։

  • Կիսվել: