Իրավապահները փնտրում են Գագիկ Ծառուկյանի որդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ըստ InfoPort.am-ի հավաստի տեղեկությունների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, վերջինս փախուստի մեջ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել՝ վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել է կրակոց կամ կրակոցներ։
Դեպքի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ և 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։