երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն

Իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն

Առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն։  Այս մասին հայտնել է պատգամավոր Մեսրոպ Մանուկյան։

Այս պահին պատգամավորի տանը խուզարկություն  է ընթանում։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Լևոն Քոչարյանի տան խուզարկության վերաբերյալ տեղեկությունը: 

«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը: 

Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

  • Կիսվել: