ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Իրավապահները հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին

Իրավապահները հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ։

Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը վիճաբանության ժամանակ։

Պարզվել է նաև, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։

Նա հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանություն Երևան քաղաքի վարչություն։ Տղամարդը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։

50-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: