երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրավապահները հաստատել են՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ տարածվել է կեղծ տեղեկություն

Իրավապահները հաստատել են՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ տարածվել է կեղծ տեղեկություն

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ լրատվական մի կայքի կողմից, որը չունի կոնտակտային որեւէ տվյալ, հեռախոսահամար, խմբագիր, մտացածին տեղեկություններ պարունակող հրապարակում է տարածել՝ Ա.Հովսեփյանին մեղադրելով մարդու սեռական անձեռնմխելիության ու կյանքի դեմ առերեւույթ արարքներ կատարելու մեջ։ Այդ կապակցությամբ Աղվան Հովսեփյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել լրատվական կայքի կողմից իրեն վերագրվող առանձնապես կեղծ մեղադրանքներ պարունակող հրապարակման առթիվ ու պատասխանատվության ենթարկել սուտ մատնության հեղինակներին։ Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր ՀՀ ոստիկանություն՝ ստուգման և ընթացքը որոշելու հանձնարարությամբ։

ՀՀ ոստիկանությունում քննության առարկա է դարձվել բուն հրապարակումը՝ պարզելու, թե նման դեպք եղել է, թե ոչ, արդյունքում հաստատել են, որ նման լրատվական կայքի կողմից տարածվածը իրականության հետ որեւէ աղերս չունի ու քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Սակայն մերժվել է նաեւ քրեական գործի հարուցումը սուտ մատնության հատկանիշներով՝ պատճառաբանելով, թե բացակայում է հանցակազմը։

 

  • Կիսվել: