չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրավապահները «ԳԱԶ-53»-ում 3,5 խմ փայտանյութ են հայտնաբերել. 13 կանգուն ծառ էր հատվել

Իրավապահները «ԳԱԶ-53»-ում 3,5 խմ փայտանյութ են հայտնաբերել. 13 կանգուն ծառ էր հատվել

Գուգարքի ոստիկանները օպերատիվ տվյալներն իրացնելիս սեպտեմբերի 30-ին Շահումյան գյուղի միջնամասում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-53» մակնիշի մի մեքենա, որը բեռնված էր մոտ 3,5 խմ փայտանյութով: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Վանաձորի բնակիչ 38-ամյա վարորդը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել ու հայտնել է, մեքենան ու փայտանյութն իրենը չեն: 

Իրավապահները պարզել են, որ մեքենան պատկանում է Շահումյան գյուղի բնակիչ, 69-ամյա մի տղամարդու, իսկ փայտանյութը նրա անձնական օգտագործման համար պատրաստել են՝ հատելով տարբեր տեսակի և տրամաչափի կանգուն 13 ծառ:

Երկուսն էլ ներկայացվել են ոստիկանության Գուգարքի բաժին, բենզասղոցը վերցվել է, իսկ փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: