ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրավապահ մարմիններում կոռուպցիա իրագործողները դուրս են մղում կոռուպցիայի դեմ պայքարողներին. Սաքունց

Իրավապահ մարմիններում կոռուպցիա իրագործողները դուրս են մղում կոռուպցիայի դեմ պայքարողներին. Սաքունց

Ահազանգ եմ հնչեցնում և շատ հիմնավոր։ Իրավապահ մարմիններում ոչ միայն շարունակում են գործել կոռուպցիոն սխեմաները, այլև այն իրագործողները դուրս են մղում կոռուպցիայի դեմ պայքարողներին։ Այս մասին գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը․

«Սա լուրջ ահազանգ պետք է լինի քաղաքական իշխանության համար, քանի որ գործ ունենք հակակոռուպցիոն պայքարի դիմադրության հետ, որն ուղղակի ծառայում է համակարգային կոռուպցիայի մերժված ռեժիմի ներկայացուցիչներին։

Պետք է ընդունենք, որ առանց վեթինգի իրականացման, նախկին կոռուպցիոն սխեմաները և նրանց կրողները գտնում են հարմարվողականության և լատենտային գոյատևման հնարքներ»։

  • Կիսվել: