երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ինքնաթիռի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ինքնաթիռի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։

  • Կիսվել: