ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինքնասպանության դեպք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Նա կախվել է ճաղավանդակից

Ինքնասպանության դեպք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Նա կախվել է ճաղավանդակից

2023 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է մենախցում տևական ժամանակ մեկուսի պահվող կալանավորված անձ, 1979 թ. ծնված, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրվող Վ.Ղ.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: