ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինձ վրա ճնշումներ չեն եղել և չեն էլ կարող լինել. Մխիթար Պապոյան

Ինձ վրա ճնշումներ չեն եղել և չեն էլ կարող լինել. Մխիթար Պապոյան

Թե  նախկին իշխանության օրոք, թե հիմա ինձ վրա ճնշումներ չեն եղել և չեն էլ կարող լինել, ոչ էլ նմանատիպ փորձեր են եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու եկած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։

Պապոյանը հայտարարեց, որ պատրաստ է դատավորների բարեվարքությունը ստուգող գործընթացին մասնակցել և որ այդ գործընթացը մինչ այդ էլ կար՝ տարբեր գործոններով:

Նշենք, որ այսօր տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողովը։ Ինչպես InfoPort.am – ին հայտնեցին ԲԴԽ-ից, 244 դատավորից ժողովին ներկա է 168-ը: Դատավորները ժողովի սկզբում որոշում կայացրեցին նիստը փակ անցկացնելու մասին:

Նիստի ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել Սահմանադրական դատարանի թափուր անդամի պաշտոնում:

Դատավորը նշեց՝ չունի մտավախություն, ոչ ապօրինի հարստացել է։ Հարցին թե գործունեության ընթացքում իր վրա որևէ ճնշում եղել է, թե ոչ, նա պատասխանեց․

«Ճնշումներ ասածը հենց ինքը դատավորն է թույլ տալիս: Որ օրը ինձ մոտ ինչ-որ բան փոխվի, դա կլինի իմ վերջին աշխատանքային օրը»։

  • Կիսվել: