ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատավորների ընդհանուր ժողովը ընթանում է փակ ռեժիմով

Դատավորների ընդհանուր ժողովը ընթանում է փակ ռեժիմով

Այսօր տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողովը։ Ինչպես InfoPort.am – ին հայտնեցին ԲԴԽ-ից, 244 դատավորից ժողովին ներկա է 168-ը: Դատավորները ժողովի սկզբում որոշում կայացրեցին նիստը փակ անցկացնելու մասին:
 
Ըստ InfoPort.am – ի տեղեկությունների՝ այս նիստի ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել Սահմանադրական դատարանի թափուր անդամի պաշտոնում:
 
Ըստ շրջանառվող լուրերի` այսպիսով նա իրեն ապահովագրում է հետագայում դատական իշխանությունում հնարավոր ռեֆորմների հետևանքներից: Մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միաձուլումը և դրանց հիմքի վրա Գերագույն դատարանի ստեղծումը:

  • Կիսվել: