շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչու ցուցարարների դեմ արագ քրգործ հարուցվեց, իսկ ոստիկանների նկատմամբ՝ ոչ. հարց ՄԻՊ-ին

Ինչու ցուցարարների դեմ արագ քրգործ հարուցվեց, իսկ ոստիկանների նկատմամբ՝ ոչ. հարց ՄԻՊ-ին

Մայիսի 30-ին, կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր են արձանագրվել: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Նաեւ ուզում եմ ասել, որ այդ օրը, նախորդիվ մի քանի օրերի համեմատակնհայտ էր, որ էականորեն ամպլիտուդը լարման շատ ավելի բարձր էր: Մենք տեսանք նաեւ, որ կար մտադրություն շենք ներխուժելու ուժի կիրառմամբ:

Մեր կողմից արձանագրված խախտումները կոնկրետ փաստերով, տեսանյութերով, հարցեր ուղղել ենք ոստիկանությանը, նաեւ պարզելու համար, թե մեր ներկայացրած փաստերով ոստիկանության ծառայողների նկատմամբ ինչ գործընթացներ են սկսվել: Պահանջել ենք, որ պատշաճ իրավական գնահատականի արժանանա: Մենք այստեղ չենք կարող որեւէ ձեւով առերեւույթ ինչ-որ փաստերի հիման վրա պնդել, որ այստեղ քրեական արարքի տարրեր կան:Բնականաբար, օբյեկտիվ, բազմակողմանի եւ պատշաճ քննության ընթացքում դրանք պետք է բացահայտվեն»,-ասաց նա:

Հարցին, թե այդ իչպե՞ս է լինում, որ քաղքացիների նկատմամբ արագ քրգործ հարուցվեց, իսկ ոստիկանների մասով՝ դեռ ոչ, նա պատասխանեց. «Ես այս պահին չունեմ պատասխան մայիսի 30-ի դեպքերի հետ կապված իմ դիմումին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում, բայց բնականաբար, առերեւույթ այդպիսի միջոցների գործադրումը առանց կենտրոնանալու եւ թելադրելու քրեական գործի նախաքննության ընթացքի նկատմամբ, պետք է դրանք արվեն պատշաճ ջանասիրությամբ, որպեսզի որեւէ օբյեկտիվ դիտորդի մոտ այդպիսի տպավորություն չստեղծվի, որ կարող է երկու օրվա տարբերությամբ կանխակալ վերաբերմունք է դրսեւորվում: Բնականաբար, մենք հետամուտ ենք լինելու բոլոր դեպքերի ընթացքին»:

  • Կիսվել: