Իմ պատգամավորական գործունեությունը շարունակելու եմ «ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի» հանձնաժողովում. Բաղդասարյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 8-րդ գումարման Ազգային ժողովում իր պատգամավորական գործունեությունը շարունակելու է «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» հանձնաժողովում:
՛՛Սույնով պայմանավորված՝ նախորդ շաբաթվա ընթացքում հանդիպել եմ մարդասիրական իրավունքի ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանձնաժողովի ձևաչափով հանդիպում ենք ունեցել նաև Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների հետ, գույքագրել մարդու իրավունքների ոլորտում այն խնդիրները, որոնք պետք է դառնան մեզ համար օրակարգային: Լինելով իրավաբան և տևական ժամանակ զբաղվելով առավելապես մարդու իրավունքների հիմնախնդիրներով՝ վստահ եմ, որ և՛ Հայաստանում, և՛ միջազգային ատյաններում կկարողանամ գիտելիքներս ծառայեցնել ի նպաստ Հայաստանի՛՛,-նշել է նա: