շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը  շատ հետաքրքիր է լինելու. Հրայր Թովմասյան

Իմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը շատ հետաքրքիր է լինելու. Հրայր Թովմասյան

Ես խոստանում եմ, որ իմ պաշտպանական ճառը եւ վերջին խոսքը, չեմ ուզում ասել, որ սենսացիոն է լինելու ու շատ բացահայտումներ է լինելու, բայց խոստանում եմ, որ այն շատ ու շատ հետաքրքիր է լինելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

«Այն բոլոր հարցերը, որոնց պատասխանները դուք այս ընթացքում ակնկալում  էիք, թե ինչի հետ է կապված այս գործը, սա միայն իմ գործն է, թե շատ ավելի խորքային արմատներ ունեցող գործ է, եւ այս գործը մեր երկրի վրա ընդհանրապես, ինչ հետեւանքներ կարող է ունենալ, այդ բոլորի պատասխանները կլսեք:

Ցավոք սրտի, մենք եզակի երկրներից չենք, որտեղ ցանկացած նոր իշխանություն փորձել է իրեն ենթարկեցնել բարձրագույն դատական ատյաններին: Այս առումով,  համաշխարհային փորձը շատ հետաքրքիր օրինակներ է տալիս, թե որտեղ հաջողվել է, այդ երկրների հետ ինչ է կատարվել, որտեղ չի հաջողվել, ինչ է կատարվել:

Երբ ես ասում էի, որ սա միայն Հրայր Թովմասյանի խնդիրը չէ, ես սա հենց այս ամենը նկատի ունեի»,-ասաց նա:

 

  • Կիսվել: