չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իմ գտնվելու վայրը հասցեով ուղարկել եմ քննիչին. Ռուբեն Հայրապետյանի պատասխանը

Իմ գտնվելու վայրը հասցեով ուղարկել եմ քննիչին. Ռուբեն Հայրապետյանի պատասխանը

«Ես իմ գտնվելու վայրը հասցեով ուղարկել եմ քննիչին։ Ոչ միայն կորոնավիրուս է, դրա համար չեմ կարողանում վերադառնալ Հայաստան, այլև հիվանդություն ունեմ և գտնվում եմ խոցելի ցանկի մեջ։ Բժշկի եզրակացությունը ուղարկել եմ քննող մարմին ու, եթե հիմա ցանկություն ունենամ, էլ չեմ կարա գամ, որովհետև ինքնամեկուսացման մեջ եմ։ Մոսկվայի քաղաքապետի հրամանով իրավունք  չունեմ դուրս գալ տնից, հակառակ դեպքում կձերբակալեն։ Թե ինչու են տվել հետախուզում և ինչ են արել, չեմ կարա ասեմ, իրանք են որոշում, որը անօրինական է»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը,

Նշենք որ նախօրեին քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

  • Կիսվել: