ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իջևանում փայտամշակման և փայտածուխի ապօրինի արտադրամասեր են հայտնաբերվել (տեսանյութ)

Իջևանում փայտամշակման և փայտածուխի ապօրինի արտադրամասեր են հայտնաբերվել (տեսանյութ)

Իջևանի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավան գյուղի փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են մոտ 20 խորանարդ մետր վեցմետրանոց կողահատ տախտակներ, փայտամշակման համար նախատեսված հաստոցներ և այլն։ Հայտնաբերվածի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Իջևանի ոստիկաններն Ազատամուտ գյուղում էլ հայտնաբերել են փայտածուխի ապօրինի արտադրամաս, մասնավորապես՝ առանց փաթեթավորման փայտածուխ և մի քանի խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: