ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Իջևան քաղաքին է վերադարձվել ավելի քան 3 հա մակերեսով 5 հողամաս

Իջևան քաղաքին է վերադարձվել ավելի քան 3 հա մակերեսով 5 հողամաս

Դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին են վերադարձվել ավելի քան 3 հա մակերեսով 5 հողամասեր: Այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրելով Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով ձեռք բերված տվյալները, հարցումներ է կատարել Կադաստրի կոմիտե և պարզել, որ «Տավուշ» միջազգային հայրենակացական միության ՀԿ-ին Տավուշի մարզում անհատույց տրամադրվել են 5 հողատարածքներ, որոնք չեն օգտագործվում ըստ նպատակային նշանակության:

Դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևանի համայնքապետարան՝ վերոնշյալ հողամասերը համայնքի օգտագործմանը վերադարձնելու նպատակով: Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից դատախազի գրության հիման վրա ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել ընդհանուր 3,1845 հա մակերեսով 5 հողամասերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: