հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՅԴ-ական ակտիվիստ Գերասիմ Վարդանյանն ազատության մեջ է

ՀՅԴ-ական ակտիվիստ Գերասիմ Վարդանյանն ազատության մեջ է

Գերասիմ Վարդանյանն ազատության մեջ է։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի, բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց 10 միլին ՀՀ դրամ գրավով։

Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ: Նշենք, որ մայիսի 2-ին Գերասիմ Վարդանյանը Մալաթիա վարչական շրջանում անհնազանդության գործողությունների ժամանակ է արգելանքի վերցվել:

  • Կիսվել: