երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մեկ շաբաթում գրանցվել է 175 արտակարգ դեպք. Արձանագրվել է 26 մահ, փրկվել է 6-ը. Փրկարար ծառայություն

Մեկ շաբաթում գրանցվել է 175 արտակարգ դեպք. Արձանագրվել է 26 մահ, փրկվել է 6-ը. Փրկարար ծառայություն

ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնում են՝ հունվարի 16-22-ը գրանցվել է 376 դեպք, որից 175-ը՝ արտակարգ:
 
Մասնավորապես հրդեհի՝ 106, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, փլուզման, քարաթափման, դարափուլի, դիակի հայտնաբերման և որոնողափրկարարական՝ 1-ական, երկրաշարժի՝ 3, թունավորման՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 124, ինքնասպանության փորձի՝ 7, կեղծ ահազանգի՝ 2, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 19, հրդեհի կեղծ կանչի՝ 28 և 22 այլ դեպքեր:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:
 
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 95, զոհվել՝ 26 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:
 
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

 

  • Կիսվել: