շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հունվարի 1-ից ժամանցի վայրեր այսպես կոչված QR-ով այցելելու պարտավորության մասին այսօրվա դրությամբ որևէ իրավական ակտ չկա. իրավաբան

Հունվարի 1-ից ժամանցի վայրեր այսպես կոչված QR-ով այցելելու պարտավորության մասին այսօրվա դրությամբ որևէ իրավական ակտ չկա. իրավաբան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հունվարի մեկից ժամանցի ու մշակութային վայրեր այցելելու համար պարտադիր QR կոդ ներկայացնելուն՝ պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստ անցած լինելու վերաբերյալ:  

«Տեղեկացնեմ, որ հունվարի 1-ից սրճարաններ և այլ ժամանցի վայրեր այսպես կոչված QR-ով այցելելու պարտավորությունը զուտ նախարար տիկնոջ ամանորյա մաղթանք է: Այսօրվա դրությամբ չկա նման պարտականություն սահմանող որևէ իրավական ակտ, հետևաբար նման պահանջ ձեզ ոչ ոք չի կարող առաջադրել»,-գրել է նա:

 

 

  • Կիսվել: