շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրայր Թովմասյանը պահանջում է, որ ՀՀ նախագահը ՍԴ-ում հարցաքննվի որպես վկա

Հրայր Թովմասյանը պահանջում է, որ ՀՀ նախագահը ՍԴ-ում հարցաքննվի որպես վկա

ՀՀ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը պահանջում է, որպեսզի ՀՀ նախագահ Արմեն Սարգյսանը հրավիրվի դատարան ու պարզաբանում տա, թե ինչու է արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակել  հատկապես հունիսի 20-ին։

Այս առաջարկով Թովմասյանը հանդես եկավ այսօր ՍԴ–ում մեկնարկած ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի ՍԴ դիմումի քննության ժամանակ։

«Կողմերն իրենց դիմումներում բարձրացրել են հարց, որ կարող է սա միտումնավոր է արված` կողմերից մեկի համար առավելություն ստանալու համար»,– ասաց Թովմասյանը` հավելելով, որ ներկա պահին դատարան կանչված պատասխանող կողմերից որևէ մեկն այդ հարցի պատասխանը չունի և իրավասու չէ դրան պատասխանել։

Դատավոր Արևիկ Պետրոսյանը ևս միացավ Թովմասյանի առաջարկին` կարծիք հայտնելով, որ ՀՀ նախագահին հրավիրելն ու լսելը անհրաժեշտություն է։

Դատավոր Վահե Գրիգորյանն էլ հետաքրքրվեց` Թովմասյանի համար էակա՞ն է, որպեսզի ՀՀ նախագահը հրավիրվի դատարան, թե՞ կարող է նաև գրավոր պատասխանել ՍԴ–ի հարցմանը։

«Ես ուզում եմ հանրապետության նախագահից դատարանում լսել, որ իր վրա որևէ ճնշում չի եղել, որևէ հարկադրանք չի եղել, և ինքը միանձնյա որոշել, թե խորհրդակցել է»,– ասաց Թովմասյանը` պարզաբանելով, որ գրավոր տեղեկատվություն ստանալու ու որպես վկա հարցաքննվելու կարգավիճակները միանգամայն տարբեր են։



  • Կիսվել: