ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Խնդրահարույց հարցերի մասին կբարձրաձայնեմ. Հրայր Թովմասյանը՝ սահմանազատման կանոնակարգի մասին

Խնդրահարույց հարցերի մասին կբարձրաձայնեմ. Հրայր Թովմասյանը՝ սահմանազատման կանոնակարգի մասին

Խորհրդակցական սենյակում իմ դիտարկումները կբարձրաձայնեմ: Այս մասին այսօր ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ՍԴ-ն քննելու է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:

Հարցին՝ նկատե՞լ է խնդիրներ, նա պատասխանեց. «Այդ խնդիրները, եթե նկատել եմ, առաջին հերթին խորհրդակցական սենյակում պետք է բարձրացնեմ, նոր լրատվամիջոցների համար ասեմ»:

Ճշտող հարցին՝ խնդրահարույց որեւէ բան չի՞ տեսնում այդ կանոնակարգում, նա արձագանքեց. «Իհարկե, տեսնում եմ, այնտեղ կբարձրաձայնեմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը այսօր գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:

  • Կիսվել: