ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 13-ին

Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 13-ին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 13-ին: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանին դատի է տվել վերջինիս այն հայտարարության համար, որ Թովմասյանը «ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս իրեն ինչ-որ ծառայություններ է առաջարկել»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին: Այս հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ եթե Փաշինյանը արժանահավատ փաստ չներկայացնի, ապա ինքը զրպարտության համար կդիմի դատարան:

 

  • Կիսվել: