Հրայր Թովմասյանի տան խուզարկությունը տեսաձայնագրելու դիմումը մերժվել է
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Թովմասյանի տան խուզարկության գործընթացին «օրինականություն հաղորդելու համար» դիմել են ամբողջը տեսաձայնագրելու խնդրանքով: Վերջիններիս դիմումը, սակայն, մերժվել է:
Հարցին՝ քանի որ դա Հրայր Թովմասյանի բնակարանն է, ինքը չի՞ կարող տեսանկարահանում իրականացնել, Պողոսյանը դրական պատասխան տվեց, ճշտող հարցին՝ իսկ ինչո՞ւ դա չի անում, պաշտպանը չցանկացավ պատասխանել:
Պողոսյանն ասաց, որ ինքը չի ծանոթացել խուզարկություն իրականացնելու որոշմանը, ապա տեղեկացրեց՝ որոշմանը ծանոթանալուց հետո այն կբողոքարկեն: