շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրայր Թովմասյանի և իր սանիկի գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն

Հրայր Թովմասյանի և իր սանիկի գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և իր սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից։

ՍԴ նախագահն ու իր սանիկը մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Նորայր Փանոսյանին, հիշեցնենք, առաջադրված մեղադրանքը լրացվել էր և մեղադրանք էր առաջադրվել ՀՀՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

 

  • Կիսվել: