ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրատապ․ պաշտպանյալս ոստիկանության Արաբկիրի բաժնում սարսափելի ծեծի է ենթարկվել․ փաստաբան

Հրատապ․ պաշտպանյալս ոստիկանության Արաբկիրի բաժնում սարսափելի ծեծի է ենթարկվել․ փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ժամեր առաջ իր պաշտպանյալն Արաբկիրի բաժնում ծեծի է ենթարկվել:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՐԱՏԱՊ

Ոստիկանության վայրագությունները շարունակվում են: Մի քանի ժամ առաջ պաշտպանյալս ոստիկանության Արաբկիրի բաժնում սարսափելի ծեծի է ենթարկվել: Այժմ բուժօգնության խնդիրներով ենք զբաղված, քիչ անց լայվով կներկայացնեմ կատարվածը»:

 

  • Կիսվել: