երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
Հրապարակվել է ՄԻՊ-ի այլընտրանքային հրապարակային զեկույցը երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ

Հրապարակվել է ՄԻՊ-ի այլընտրանքային հրապարակային զեկույցը երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ

Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կողմից «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանքային հրապարակային զեկույցը (անգլերեն):

Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը իրականացրել և շարունակում իրականացնել «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունները, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի 2013 թվականի եզրափակիչ դիտարկումներում նշված առաջարկությունները: Զեկույցն ընդգրկում է 2013 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածը։

Զեկույցում ներկայացվել են պետության ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները, գնահատականներն ու առաջարկությունները։

Զեկույցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած գնահատականներն ու առաջարկություններն արտացոլվել են ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի 2024 թվականի եզրափակիչ դիտարկումներում։

Զեկույցը՝ այստեղ:

  • Կիսվել: