հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրապարակվում է կաշառքի գործով մեղադրական եզրակացությունը. ընդունո՞ւմ է Քոչարյանը մեղադրանքը (Ուղիղ)

Հրապարակվում է կաշառքի գործով մեղադրական եզրակացությունը. ընդունո՞ւմ է Քոչարյանը մեղադրանքը (Ուղիղ)

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սիլվայի գործով» դատական ​​նիստը։ Հիշեցնենք, որ որպես մեղադրյալ ներգրավված են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։     

Երկուսն էլ մեղադրվում են ձեռնարկատեր Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա, իբր, կաշառք ստանալու մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում ընթերցվել է մեղադրական եզրակացության մի մասը։ Փաստաբանները դատարանին ու մեղադրող կողմին խնդրել են նշել, թե կոնկրետ ինչում են մեղադրվում Քոչարյանն ու Գեւորգյանը, ինչ արարք են կատարել կամ չեն կատարել։ Դատախազներն ու դատարանը համարել են, որ ամեն ինչ առանց այդ էլ պարզ է։ Ի նշան բողոքի՝ նախկին նախագահի փաստաբանները լքել են նիստերի դահլիճը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տուգանքի տեսքով սանկցիա է կիրառել։

  • Կիսվել: