շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան

«Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է: Հավանական թեկնածուների անուններ են շոշափվում։ Մեկը հաստատապես Կարեն Անդրեասյանն է, ով երկու տարի շարունակ գովերգել է իշխանություններին եւ վաստակել այդ վստահությունը։ Նրան կարող է առաջադրել նախագահ Արմեն Սարգսյանը։

Սակայն ամենաինտրիգայինը Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն է, ինչն արդեն բուռն քննադատությունների է արժանացել։ Մարդիկ հիշել են, որ նա եղել է «հայոց ընտրակեղծարարության նախակարապետը», չնայած, ոմանց կարծիքով, առկա թեկնածուների մեջ ամենանորմալ իրավաբանն է եւ ունի նաեւ լուրջ «բոնուս»` Խաչատուր Սուքիասյանի խնամին է։

Ի դեպ, Արարատ Միրզոյանը շատ էր ուզում, որ իր քավոր Վլադիմիր Վարդանյանը դառնա ՍԴ նախագահ, սակայն այդ դեպքում բաց կմնար առանց այն էլ բոբիկ խորհրդարանի իրավական բլոկը։ Ի

Ինչ վերաբերում է փաստաբան Կարապետ Բադալյանի թեկնածությանը, ապա նա «Ռեստարտի» շահերն է պաշտպանել, այսինքն՝ սորոսական թիմի թեկնածուն է։ Բացի այդ, Հրանուշ Խառատյանի աղջկա ամուսինն է՝ Արսեն Խառատյանի փեսան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: