հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը

ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն որոշել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Խոսքը վերաբերում է պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի կողմից ենթադրյալ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։ Ամիսներ շարունակ քննություն իրականացնելով ՀՔԾ քննիչը չի կարողացել որեւէ հիմք գտնել ու ի վերջո որոշում է կայացրել Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Բացի այդ՝ ՀՔԾ-ն որոշում է կայացրել՝ Վանեցյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

  • Կիսվել: