չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանն արդարացվել է

ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանն արդարացվել է

ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին դատարանն արդարացրել է․ նրա դեմ հարուցված առանձնապես խոշոր չափերով վատնման քրեական գործը կարճվել է։ Այս մասին տեղեկացնում է AM իրավաբանական ընկերությունը։

««AM» իրավաբանական ընկերության հերթական հաղթանակն արձանագրվեց ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի դեմ առանձնապես խոշոր չափերով վատնման քրեական գործի կարճմամբ:

Շուրջ մեկ տարի առաջ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում) հարուցվել էր քրեական գործ:

 

Պարոն Աթոյանը փաստացի կասկածվում էր 350-400 մլն ՀՀ դրամ գումարի վատնման մեջ: Շնորհիվ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանի պրոֆեսիոնալ մարտավարության, վերջապես, ՀՀ քննչական կոմիտեն համոզվեց, որ նախկին ռեկտորի գործողությունները ոչ միայն եղել են օրենքի սահմաններում և չեն կրել շահադիտական բնույթ, այլ նաև բխել են համալսարանի շահերից ու զերծ են պահել համալսարանին ֆինանսական իրական կորուստներից:

Հարուցված քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության արդարացնող հիմքով»,- նշվում է իրավաբանական ընկերության հաղորդագրությունում:

  • Կիսվել: