երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՊՏՀ շուրջ 100 դասախոս պահանջում է վարչապետի և Կառավարության հրաժարականը

ՀՊՏՀ շուրջ 100 դասախոս պահանջում է վարչապետի և Կառավարության հրաժարականը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուրջ 100 դասախոս հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը: 

Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ներքոհիշյալ դասախոսներն ու աշխատակիցներն իրենց խորը մտահոգություն են հայտնում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի և նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրած ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային, սոցիալական, տնտեսական և այլ աղետալի մարտահրավերների կապակցությամբ, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ներկայիս կազմով ի զորու չի լուծել։

Ավելի՛ն, հասարակության մեջ խորացող հոգեբանական ճգնաժամը, դրա լիցքաթափման ուղղությամբ տեսանելի քայլերի բացակայությունը, ռազմական գործողությունների ավարտից հետո ՀՀ քաղաքացիների գերեվարման և սպանության բազմաթիվ դեպքերը, Արցախի և Հայաստանի բնակավայրերի նկատմամբ Ադրբեջանի անպատասխան մնացող ոտնձգությունները, գերեվարված և անհետ կորած անձանց անօգնական վիճակը և նրանց հարցերը լուծելու ուղղությամբ տեսանելի քայլերի բացակայությունը փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում սկսվել է ինստիտուցիոնալ ճգնաժամ։

Գտնում ենք, որ ճգնաժամի լուծման լավագույն ելքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության հրաժարականն ու սահմանադրական ճանապարհով իշխանության անցնցում փոխանցումն է հանրության լայն շրջանակների վստահությունը վայելող և խորհրդարանական ուժերի կողմից ընդունելի, փորձ, գիտելիք, հմտություն և կարողություն ունեցող ժամանակավոր կառավարությանը՝ կազմակերպելով նոր խորհրդարանական ընտրություններ։

Հայտարարությունը բաց է միանալու համար:

  1. Էդգար Ղազարյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  2. Հարություն Արզումանյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  3. Հայկ Ֆարմանյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  4. Արմեն Ալեքսանյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  5. Աբրամ Բախչագուլյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  6. Հայկ Բեջանյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  7. Աննա Մինասյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  8. Արմեն Կարախանյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  9. Գրիշա Ամիրխանյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  10. Հովհաննես Գաբրիելյան- մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
  11. Լիլիթ Քոլյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  12. Հովիկ Գրիգորյան- տնտեսագիտության թեկածու, դոցենտ
  13. Սուսաննա Կարապետյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  14. Մերի Դալլաքյան- ասիստենտ
  15. Նելլի Շահնազարյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  16. Հարություն Իսպիրյան-տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  17. Մհեր Փարվանյան- ասիստենտ
  18. Մարիանա Քոչարյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  19. Սեդա Կարախանյան-ասիստենտ
  20. Սուրեն Պարսյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  21. Թեհմինե Ստեփանյան- տնտեսագիտության թեկնածու
  22. Նարգիզ Սուղյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  23. Մարիամ Արզումանյան- ասիստենտ
  24. Աննա Յոլյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  25. Անահիտ Ժամկոչյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  26. Ռուզաննա Հաջոյան-տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  27. Էրիկ Համբարձումյան-տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  28. Անուշ Խաչատրյան-բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
  29. Լիանա Հայրապետյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  30. Լիլիթ Հովակիմյան-տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  31. Մելանյա Ղարագյոզյան- դասախոս
  32. Նունե Էլիզբարյան- տնտեսագիտության թեկնածու
  33. Աննա Սանամյան- ասիստենտ
  34. Յուրի Հովականյան- փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
  35. Արմենուհի Ջանջոյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  36. Վարսիկ Տիգրանյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  37. Լուսինե Հարությունյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  38. Միքայել Թավադյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  39. Կարինե Ներսիսյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  40. Նելլի Օգանեզովա- դոցենտ
  41. Տիգրան Մարտիրոսյան- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
  42. Կամո Խաչատրյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  43. Գայանե Տերտերյան
  44. Անուշ Միքայելյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  45. Անահիտ Մարջանյան- ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ
  46. Քրիստինա Թորգոմյան
  47. Թադևոս Ավետիսյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  48. Գագիկ Ասլանյան- դոցենտ
  49. Զենֆիրա Թումասյան- դոցենտ
  50. Պարույր Քալանթարյան- դոցենտ
  51. Միքայել Մելքումյան- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
  52. Ֆիրուզա Մայիլյան- տնտեսագիտության դոկտոր, դոցենտ
  53. Աիդա Աթանյան
  54. Հարություն Փափազյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  55. Անահիտ Մելքումյան- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
  56. Արմեն Ռուբենյան- ասիստենտ
  57. Տաթև Պանիրյան- ասիստենտ
  58. Անուշ Մանուչարյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  59. Շուշան Մկրտչյան- տնտեսագիտության թեկնածու
  60. Արմինե Գասպարյան
  61. Աննա Փախլյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  62. Արևիկ Հովհաննիսյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  63. Նորայր Սաֆարյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  64. Աղասի Թավադյան- տնտեսագիտության թեկնածու
  65. Աշոտ Թավադյան- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
  66. Ռոմիկ Ավանեսյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  67. Ելենա Մանուկյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  68. Կարինե Հարությունյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  69. Սուսաննա Վարդանյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  70. Անդրանիկ Շեկյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  71. Զարինե Հարությունյան
  72. Մարիանա Խչեյան- ասիստենտ
  73. Թագուհի Օհանյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  74. Արկադի Հայրապետյան- ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ
  75. Ռուզաննա Առաքելյան- ասիստենտ
  76. Ժաննա Միդոյան
  77. Աննա Վարդանյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  78. Հայկ Հակոբյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  79. Կարեն Առաքելյան
  80. Հակոբ Կյոկչյան- դոցենտ
  81. Նորիկ Զաքոյան- դոցենտ
  82. Վլադիմիր Դավթյան-ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ
  83. Ելենա Կարապետյան- ասիստենտ
  84. Հակոբ Մանուչարյան- պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ
  85. Գագիկ Շահնազարյան- ասիստենտ
  86. Մարտին Ֆահրադյան- տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  87. Վարդան Ջանգոզյան- տնտեսագիտության թեկնածու, ասիստենտ
  88. Մհեր Աղալովյան- ֆիզմաթ գիտությունների դոկտոր
  89. Արարատ Հակոբյան-պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  90. Վարդգես Ղահրամանյան
  91. Վարդան Աթոյան-քաղաքական գիտությունների դոկտոր, դոցենտ
  92. Թաթուլ Մկրտչյան-տնտեսագիտության դոկտոր, դոցենտ
  93. Դավիթ Հախվերդյան- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
  94. Վարդան Վլասյան-տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
     

 

  • Կիսվել: