շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են, քննիչն առգրավել է նրա հեռախոսը

Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են, քննիչն առգրավել է նրա հեռախոսը

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տևած հարցաքննությունից հետո քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը ` դրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար, գրում է «Հրապարակ»-ը:

Հովիկ Աղազարյանին այսօր հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե` հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված վարույթով:

ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ինչ որ մարդիկ երկու անգամ դիմել են իրեն՝ Հովիկ Աղազարյանի որդու հարցով:

 

  • Կիսվել: