ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հոկտեմբերի 9-10-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 79 դեպք

Հոկտեմբերի 9-10-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 79 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք:

Մասնավորապես, բացահայտել է թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության` 12-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, մարդու առևանգման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու ու երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: