կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ն Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնի ամբողջ կազմով

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ն Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնի ամբողջ կազմով

«Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրենից ներկայացնում է ժողովրդավարական ավանդական չափորոշիչներով չարգելված քննադատական խոսքը լռեցնելու հակաիրավական նոր գործիքակազմի ներդրման փորձ։ «Հաջողության» դեպքում այն հետագայում կարող է կիրառվել ընդդիմադիր հայացքներ ունեցող գործնականում ցանկացած անձի նկատմամբ։

Ուստի «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հույժ կարևոր է համարում այդ փորձի խափանումը հանրային իրազեկման, իրավական փաստարկման և օրենքով չարգելված այլ միջոցներով։

Նշվածի հիման վրա մենք որոշել ենք, Էդգար Ղազարյանի առաջարկությամբ և համաձայնությամբ, նրա պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով։

Իրավապաշտպաններ՝

Արսեն Բաբայան

Սերգեյ Հարությունյան

Վարազդատ Հարությունյան

Վահան Հովհաննիսյան

Ռուբեն Մելիքյան»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար, այն ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ 

«Էդգար Ղազարյանի գործով դատը կլինի այսօր՝ ժամը  15:00-ին, Մասիվի դատարանում,  դատավոր՝ Աբելյան»,-գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

  • Կիսվել: