երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը զրպարտություն է որակել իրեն ուղղված մեղադրանքը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը զրպարտություն է որակել իրեն ուղղված մեղադրանքը

Համացանցում զրպարտչական բովանդակության տարածումը ենթակա է իրավական հետապնդման. X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Ֆրանսահայ բլոգեր, հեռուստալրագրող Լեո Նիկոլյանի X-ի միկրոբլոգում արված գրառմանը, թե «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «վիզաների անօրինական վաճառքի միջոցով յուրացրել է 35 մլն եվրո գումար»։

Դեսպանը նաև գրել է՝ ծանոթացեք ադրբեջանական AzeMedia-ի աղբյուրի «ֆրանսիացի լրագրողին»։ Կից տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով լրագրողի ռուսական կողմնորոշումը։  

Դեսպանի գրառմանը կից մեկնաբանություններում նշվում է, որ սա Ադրբեջանի կողմից մեղմ ակնարկ է, որ իրենց չի բավարարում X-ում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի տարածած բովանդակությունը: 

Տեղեկություններ են ներկայացվում, որ Նիկոլյանը Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման ակտիվ անդամներից է, նա որոշակի հոգեբուժական օգնության կարիք ունի։  «Իսկ ադրբեջանցիները դա օգտագործում են հակաֆրանսիական և հակահայկական ատելություն հրահրելու համար»,-գրել են X-ի օգտատերերը։

  • Կիսվել: