հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Միջազգային ստանդարտներով կահավորված 10 նոր ուղեկցող մեքենա՝ դատապարտյալների տեղափոխման համար

Միջազգային ստանդարտներով կահավորված 10 նոր ուղեկցող մեքենա՝ դատապարտյալների տեղափոխման համար

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը 10 նոր ուղեկցող մեքենաներ է ձեռք բերել դատապարտյալների տեղափոխությունը պատշաճ իրականացնելու համար։ Տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
 
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ծանոթացել է նոր տրանսպորտային միջոցներին, որոնք նախատեսված են դատապարտյալներին ՔԿՀ-ներից քրեական վարույթ իրականացնող մարմիններ, դատավարական գործողությունների կատարման վայրեր փոխադրելու համար:
 
Մինասյանն ասել է, որ այս բարեփոխումը նախատեսված է դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությամբ:
«Ուղեկցող մեքենաների համալրումը լինելու է շարունակական, և արդեն 2023թ.-ի վերջին գործընթացը կհասցվի ավարտին»,– ասել է նախարարը։
 
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի խոսքով՝ ձեռք բերված մեքենաներն ավելի քիչ ծախսատար են և ավելի ապահով՝ կալանավորված անձանց տեղափոխության համար:
Տրանսպորտային միջոցները «Ֆորդ» մակնիշի են և չշահագործված:
Ավտոմեքենայի ներսում՝ վարորդի խցիկի և ուղեկցորդների հատվածի միջև, ճաղավանդակներով միջնապատ է: Ավտոմեքենայի ուղեկցորդների հատվածի մուտքն ավտոմեքենայի կողքից է, կողային դռան վրա կա ճաղավանդակներով պատուհան:
 
Ավտոմեքենայի տանիքին տեղադրված է լուսաձայնային ազդանշանային համակարգ՝ միկրոֆոն-բարձրախոսով, առջևի դռներին փակցած է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարբերանշանը:
Մեքենաները շահագործվելու են 2023 թվականին։
 

  • Կիսվել: