հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է ձեռնպահ մնալ բնակարանների վարձակալության հետ կապված հանցավոր սխեմաներից

ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է ձեռնպահ մնալ բնակարանների վարձակալության հետ կապված հանցավոր սխեմաներից

Հաշվի առնելով Արցախից Հայաստանի Հանրապետություն մեր հայրենակիցների մեծ հոսքը, ներկայում նրանց օթևանով ապահովելուն ուղղված համընդհանուր ջանքերը և այդ համատեքստում նրանց առաջարկվող վարձակալությամբ բնակարանների մասին հայտարարությունների առատությունը, ինչը մեծացնում է վերոնշյալ բնույթի հանցագործությունների կատարման ռիսկը, ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է ձեռնպահ մնալ բնակարանների վարձակալության հետ կապված հանցավոր նման սխեմաներից, ինչը ոչ միայն հակաբարոյական է, այլ նաև քրեորեն պատժելի։

Բացահայտված նմանատիպ ցանկացած դրսևորման հանդեպ քրեաիրավական արձագանքը լինելու է շատ խիստ և անզիջում։

Վարձակալությամբ բնակարաններ փնտրող անձանց հորդորում ենք լինել զգոն, այցելել վարձակալության համար առաջարկվող բնակարան, ծանոթանալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքին առնչվող փաստաթղթերին, պարզել վարձակալության առաջարկ անող անձի կամ անձանց իրական առնչությունը բնակարանի հետ, ծանոթանալ այդ անձի կողմից գույքի հետ կապված գործարքներ կատարելու իրավական հիմքերին, համապատասխան դեպքերում՝ լիազորագրերի առկայությանը և պահանջվող վարձավճարը վճարել բացառապես այն բանից հետո, երբ լիովին համոզված եք խարդախության զոհ չդառնալու, իրականացվող գործարքի օրինականության մեջ։

  • Կիսվել: