երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է մահացած լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատներին

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է մահացած լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատներին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը Ստեփանակերտում հանդիպել է 2020 թ. փետրվարի 14-ին մահացած լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հ.Ասրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները:

Հայկ Ասրյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ:

Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող  և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք  տված բոլոր հանգամանքները։

  • Կիսվել: