կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ փոխոստիկանապետի հորը ծեծի ենթարկած ուսանողը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել․ ՔԿ

ՀՀ փոխոստիկանապետի հորը ծեծի ենթարկած ուսանողը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել․ ՔԿ

ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հորը՝ Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանին ծեծի ենթարկած 21-ամյա ուսանող Ալբերտ Նիկոլյանը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել: Այս մասին InfoPօrt.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Աբրահամյանն ասաց, որ այս դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ֆիզիկական ներգործության հոդվածով, սակայն դեռևս մեղադրյալ չկա։

«Կա նախաձեռնված քրեական վարույթ, դեպքի հանգամանքները քննվում են»,- նշեց Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինստիտուտի իր աշխատասենյակում ուսումնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկվել ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանը: Նրան հարվածներ է հասցրել 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը: Նիկոլյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ ձերբակալվել: Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: