հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ փաստաբանների պալատում ավարտվել են որակավորման քննությունները. 78 նոր փաստաբաններ ունենք

ՀՀ փաստաբանների պալատում ավարտվել են որակավորման քննությունները. 78 նոր փաստաբաններ ունենք

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում հունիսի 8-ին ավարտվել է 2022թ. գարնան որակավորման քննությունները:

ՀՀ փաստաբանների պալատից հայտնում են, որ քննություններին մասնակցել է 87 հավակնորդ:

ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 08.06.2022թ. կայացած նիստում, ամփոփելով 2022թ. գարնան որակավորման քննության արդյունքները, որոշել է՝ քննությունը հանձնած համարել և հավաստագրեր շնորհել թվով 78 հավակնորդի:

Միաժամանակ, որակավորման քննություններին մասնակցել, սակայն պահանջվող նվազագույն միավորային շեմը չի հաղթահարել թվով 9 հավակնորդ:

  • Կիսվել: