կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ոստիկանությունը կալանավորել է ՌԴ–ում հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ մեղադրվողին

ՀՀ ոստիկանությունը կալանավորել է ՌԴ–ում հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ մեղադրվողին

ՀՀ ոստիկանությունը Երևանի Հյուսիսային Ճառագայթ փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Արաբկիրի բաժին են տեղափոխվել մի տղամարդու, որը ՌԴ-ում հետախուզվում է հանցավոր խմբավորում ստեղծելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ինչպես պարզվել է, 62-ամյա Իգոր Գ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 4-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի հատկանիշներով:

Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Նրան հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել ռուսական կողմին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

  • Կիսվել: