հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դատավորներ նշանակելու վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել։

Սնանկության դատարանի դատավոր Սերինե Խաչատրյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Սնանկության դատարանի դատավոր Նելլի Հարությունյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Սողոյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

Հայկ Աղաքարյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով։

 

  • Կիսվել: