շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 ՀՀ ՄԻՊ-ն Արցախում այցելել է ՌՈ, ՔԿՀ եւ զինվորական հոսպիտալ

ՀՀ ՄԻՊ-ն Արցախում այցելել է ՌՈ, ՔԿՀ եւ զինվորական հոսպիտալ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Արցախում այցելել է Ռազմական Ոստիկանություն, քրեակատարողական հիմնարկ եւ զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ լրատվական ծառայությունից:

«Արցախում այսօր այցելեցինք՝

- Ռազմական ոստիկանություն՝ ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր.

- Շուշիի քրեակատարողական հիմնարկ.

- Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Այցերի ընթացքում տեղի ունեցան առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, մանրամասն ուսումնասիրեցինք նրանց իրավունքների հարցերը, բուժծառայությունների վիճակը, կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերը, զինծառայողների պահման պայմանները։

Այցերն ու մյուս աշխատանքներն իրականացվել են՝ թե՜ Հայաստանի, թե՜ Արցախի դեպքում հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը, հասցեագրված բողոքները և բողոքների վերաբերելիությունը»,ասվում է հաղորդագրությունում:

  • Կիսվել: