ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը 2021-ին երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ 904 դիմում-բողոք է ստացել. Գրիգորյան

ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը 2021-ին երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ 904 դիմում-բողոք է ստացել. Գրիգորյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2021 թվականին երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ 904 դիմում-բողոք է ստացել։ Այս մասին հունիսի 2-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ 2021 թվականին շուրջօրյա թեժ գծով ստացված զանգերի թիվն աճել է 20 տոկոսով։

՛՛Ֆիզիկական անձանց տրվել է իրավաբանական խորհրդատվություն: Գրեթե 25 տոկոսով ավելացել է նաև դիմում-բողոքների թիվը՝ հասնելով 21 181-ի՛՛,- ասաց Գրիգորյանը։

 

 

  • Կիսվել: