ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ՄԻՊ աշխատանքի 4 օրինակ՝ տարվա գլխավոր ձեռքբերումների թվում՝ Եվրոպայի բոլոր երկրները միավորող կազմակերպության 2019թ. զեկույցում

ՀՀ ՄԻՊ աշխատանքի 4 օրինակ՝ տարվա գլխավոր ձեռքբերումների թվում՝ Եվրոպայի բոլոր երկրները միավորող կազմակերպության 2019թ. զեկույցում

Ուրախալի է, երբ տեսնում ես Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի 4 օրինակ տարվա գլխավոր ձեռքբերումների թվում Եվրոպայի բոլոր երկրները միավորող կազմակերպության 2019թ. զեկույցում [ENNHRI-ն ունի միջազգային բարձր հեղինակություն]։ Այս մասին իր ֆեյսբուքյանն էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մարդու իրավունքների պաշտպանի ու հետևաբար՝ նաև մեր երկրի միջազգային իմիջի ցուցանիշ է այն, որ Ֆրանսիայի կառավարության և Եվրոպայի խորհրդի համատեղ հրավերով անցյալ տարի ես հատուկ զեկուցմամբ հանդես եկա Նախարարների կոմիտեի հատուկ նիստում՝ ԵԽ-ում Ֆրանսիայի նախագահության շրջանակում։ Որպես առաջատար փորձ՝ ԵԽ անդամ 47 երկրներին ներկայացվեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը՝ որպես միջազգային առաջատար փորձ: Այդ միջոցառմանը հատուկ զեկուցողի կարգավիճակով ինձ հետ միասին մասնակցում էր նաև Վենետիկի հանձնաժողովի գիտական խորհրդի ղեկավարը, ENNHRI միջազգային կառույցի նախագահը և Ֆրանսիայի իմ գործընկերը։

Հատուկ շնորհակալությունս պետք է հայտնեմ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությանը՝ գլխավոր տնօրեն Քրիստոր Ջիակումոպոլոսի բարձր ղեկավարությամբ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին, ինչպես նաև ENNHRI-ի մեր գործընկերներին ու հատկապես կառույցի գլխավոր քարտուղար Դեբբի Քոհներին՝ գործընկերային քննարկումների բացառիկ հարթակ ստեղծելու և մեզ գործընկերներով միավորելու համար:

Հ.Գ. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ամեն օր վստահ քայլերով շարունակում է զարգացնել միջազգային համագործակցությունը՝ հօգուտ մարդու իրավունքների պաշտպանության: Նկարներում է նաև մեր «A»միջազգային կարգավիճակի վերաշնորհման մասին տեղեկությունը՛՛։

  • Կիսվել: