հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հետախուզվողի մոտ թմրանյութ է հայտնաբերվել․ նա կալանավորվել է

Հետախուզվողի մոտ թմրանյութ է հայտնաբերվել․ նա կալանավորվել է

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 18-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 28-ամյա Մանուկ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասի մեղադրանքով: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պլաստմասե 2 տարա՝ մեթադոնային լուծույթ 10 մգ/1մլ գրությամբ:
Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: